Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
11.02.2020 | 03:12

...թե նախ­կին դա­տա­խազ Գևորգ Կոս­տա­ն­յա­նի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յունն առ այն, որ ին­քը Հա­յաս­տան կվե­րա­դառ­նա պայ­մա­նով, ե­թե իշ­խա­նու­թ­յուն­նե­րը ե­րաշ­խիք տան, որ տե­ղի կու­նե­նա ի­րա­վա­կան մար­մին­նե­րի, բո­լոր շա­հագր­գիռ կող­մե­րի, այդ թվում՝ Հա­յաս­տա­նում ներ­կա մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մաս­նակ­ցու­թ­յամբ հրա­պա­րա­կա­յին` «բաց դա­տա­վա­րու­թ­յուն»։ Միայն այս դեպ­քում թա­ցը` չո­րից, քա­ղա­քա­կա­նը` ի­րա­վա­կա­նից, դե­մա­գո­գիան`պո­պու­լիզ­մից կզատ­վի, Մար­տի մե­կի ի­րա­կան պատ­կե­րը, իսկ որ ա­մե­նա­կարևորն է` 10 զո­հե­րի սպա­նու­թ­յան հան­գա­մանք­ներն ու կա­տա­րող­նե­րը «ջրի ե­րես» դուրս կգան, ին­չին բա­ցար­ձակ անդ­րա­դարձ չկա: Ի դեպ, այս առն­չու­թ­յամբ «Իմ քայ­լից» ձայն-ծպուտ դուրս չե­կավ, փո­խա­րե­նը Լևոն Տեր-Պետ­րո­ս­յա­նի կողմ­նա­կից­նե­րի շր­ջա­նում ան­կա­նոն շար­ժում­ներ սկս­վե­ցին. վեր­ջի­նիս ջա­տա­գով Ար­մեն Խա­չատ­ր­յա­նը, ոչ ա­վել-ոչ պա­կաս, հայ­տա­րա­րեց, որ ե­թե իշ­խա­նու­թ­յուն­նե­րը հա­մա­ձայ­նեն Կոս­տա­ն­յա­նի ա­ռա­ջար­կի հետ, ին­քը կա­ռա­վա­րու­թ­յան դի­մաց հա­ցա­դուլ կա­նի։ Ինչ կա­նեն մնա­ցած ի­րա­վա­պահ­նե­րը, այդ թվում «գոր­գի տակ» Փա­շի­ն­յա­նի հետ «խա­ղա­ցող» նախ­կին գորշ կար­դի­նալ Աղ­վան Հով­սե­փ­յա­նը, ա­սում են` դեռ չեն ո­րո­շել:

Դիտվել է՝ 25981

Մեկնաբանություններ